Այսօր: Չորեքշաբթի, 3 Մարտի 2021թ.
Վերին Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՆ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.03.21 ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳԱՐՆԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ
Սիրելի հայ ժողովուրդ Վերին Արտաշատի համայնքապետարանի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է բոլորիդ գարնան առաջին օրվա ՝ մարտի 1-ի կապակցությամբ :Այս տարվա մարտի 1-ը սկսվեց տեղումներով , մի տեսակ տխուր ու թախծոտ , ինչպես ժողովրդիս սիրտն ու հոգին է : Բնությունը նույնպես խռովված է , բայց հույսով ենք նոր գալիք օրերը լինելու են խաղաղ ու անվրդով :Ուզում ենք , որ բոլորդ լինեք գարնան պես ծաղկուն ու գեղեցիկ:Գարունը նորի ու վերածննդի տոն է: Ինչպես բնությունն է բողբոջում ու ամեն տարի նորովի ծաղկում, այնպես էլ ուզում ենք , որ հայ մայրերն էլ ծաղկեն ու պտուղ տան , մայրանան մայր բնության պես :Եղեք առողջ ու ողջամիտ , ինչպես վայել է հայ ազգին :Խաղաղություն մեր երկրին և մեր հոգիներին :Թող գարունները գան ու չգնան ... Մանրամասն
24.02.21 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկացնում ենք Ձեզ , որ ս/թ մարտի 5-ին ժամը 12:00-ին Վերին Արտաշատի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու հերթական նիստ :

10.02.21 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Հարգելի համագյուղացիներ այսօր ժամը 11:30-ից 12:00 ընկած ժամանակահատվածում փորձարկվելու է համայնքի էլեկտրական շչակի ՝ օդային տագնապի համակարգը ԱԻՆ- կողմից : Խնդրում ենք խուճապի չմատնվել : Ժամանակավոր անհանգստության համար հայցում ենք Ձեր ներողամտությունը :
Սիրով Վերին Արտաշատի համայնքապետարան
11.01.21 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Տեղեկացնում ենք Ձեզ , որ 2021 թ. հունվարի 20-ին ժամը 11:00-ին Վերին Արտաշատի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու թիվ 1 նիստը :
21.12.20 Շնորհակալագիր
Մեր կողմից կատարված աշխատանքի գնահատականը 🇦🇲
Շնորհակալություն Հայկական Կարիտաս Բարեսիրական հասարակական կազմակերպությանը ՝ համատեղ և արդյունավետ աշխատանքի համար
🇦🇲🇦🇲Միասին ավելի ուժեղ ենք 🇦🇲🇦🇲
21.12.20 Ավագանու նիստ
Հայտարարություն
Տեղեկացնում ենք Ձեզ , որ ս/թ դեկտեմբերի 24-ին ժամը 11:00 -ին Վերին Արտաշատի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ :
03.12.20 Ավագանու նիստ

Տեղեկացնում ենք Ձեզ , որ ս/թ դեկտեմբերի 11-ին ժամը 11:00-ին Վերին Արտաշատի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ :

29.11.20 Սերգեյ Ալբերտի Թևոսյան 1995-2020թթ
Սերգեյ Ալբերտի Թևոսյան 1995-2020թթ Դեռ կյանքի բարիքները չհամտեսած բռնեցիր հավերժի ճամփան և միացար բոլոր այն հերոսներին , ովքեր քեզ նման հայրենիքին տվեցին իրենց ամենաթանկը ՝ կյանքը : Պատերազմը դաժան գտնվեց մեր հանդեպ , ևս մի երիտասարդի՝ մարզիկ Street Workout Հայաստանի Հանրապետության կրկնակի չեմպիոն' Վերին արտաշատցի Սերգեյի կորստի ցավը աննկարագրելի և անտանելի է բոլորիս համար :Դու գնացիր , չվայելելով քո երիտասարդ ՝ երազանքներով լի կյանքը , զրկեցիր մեզ քո ներկայությունը վայելելուց , քո շարունակական հաջողություններով ոգևորվելուց, դատարկ և ունայն թողնելով մեր բոլորի հոգիները :Վերին Արտաշատ համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանը , համայնքապետարանի աշխատակազմը խորը կսկիծով ու մեծագույն ցավով կիսում են Թևոսյանների ... Մանրամասն
25.11.20 ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԵՐ ՀԵՐՈՍ
Այսօր Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից Մոնթե Չարլզի Մելքոնյանի / մարտական անունը Ավո / ծննդյան օրն է : 1991 թվականին Մոնթեն գալիս է Հայաստանի Հանրապետություն, որտեղ արդեն սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Հիմնում է «Հայրենասերների» ջոկատը : Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ 1992 թվականին ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում նա իր անկեղծությամբ ու մաքրությամբ շահեց ոչ միայն տեղի բնակչության, այլև ընդհանրապես, համայն հայության ... Մանրամասն
19.11.20 Հավերժ փառք մեր հերոսներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար Գեղամ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է ,, Մարտական խաչ ,, առաջին աստիճան շքանշանով
🇦🇲🇦🇲🇦🇲 Հավերժ փառք մեր հերոսներին
1 2 3 4 5 6 7 8 9 10


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Թամանյան փողոց N43
6-33-30 /077/34-36-64
verinartachat@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵՐԻՆ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner